Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականություն

Կիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները չէին համապատասխանում բազմաթիվ եվրոպական չափանիշներին եւ ԵԱՀԿ եւ ԵՄ պահանջներին։

Այսպիսի եզրակացության են եկել միջազգային դիտորդական առաքելության անդամները։

Միջազգային դիտորդները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վստահության է արժանի ընտրությունների պրոֆեսիոնալ կազմակերպման համար, սակայն միաժամանակ մատնանշում են պետական ապարատի ակնհայտ ազդեցությունը նախընտրական գործընթացի եւ այդ շրջանում ԶԼՄ-ների դիրքի վրա։

Նշելով ընտրությունների կազմակերպման բարձր տեխնիկական մակարդակը, եվրոպացի դիտորդները միաժամանակ իրենց մտահոգությունն են հայտնում ընտրությունների թողած անբարենպաստ տպավորության վրա, որը վկայում է երկրի ժողովրդավարացման ետընթացի, ոչ թե առաջընթացի մասին։

«Մենք հույս ունենք, որ առաջիկա նախագահական ընտրությունները ավելի կհամապատասխանեն միջազգային չափանհիշներին», - ասում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բրյուս Ջորջը։

Դիտորդները որոշ խնդիրներ են նկատել ձայների հաշվարկման գործընթացում, սակայն նշել են, որ ընդհանուր առմամբ քվեարկությունը անցել է շատ հանգիստ մթնոլորտում։