Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ.«ԵՐԿՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԳԱՂՏՆԻՔ ՉԷ»

Քաղաքականություն

Երկրում քաղաքական իրավիճակի զարգացումը պայմանավորված է 3 հանգամանքով, կարծում է ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Թորոսյանը:
Առաջիկա ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար, փոփոխությունների պետք է ենթարկվեն քաղաքական եւ պետական համակարգերը — մենք վերջապես պետք է ընկալելենք Եվրոպոյի խորհրդի անդամ լինելու լրջությունը, նշեց պարոն Թորոսյանը:

Ընտրությունների արդարությունն ապահովվելու համար ԱԺ փոխխոսնակը խոստանում է մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը վերջացնել շրջանառության մեջ գտնվող ընտրական օրենսգրքի 4 նախագծերի քննարկումները:

Տիգրան Թորոսյանը այսօր անրադարձավ նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի ցեկույցից Արտաշես Գեղամյանի մեջբերումներին: Զեկույցի հետ պարոն Թորոսյանը համաձայն է միայն մասամբ: Այն, որ Հայաստանի 50 տոկոսը կոռումպացված է, ցավոք, գաղտնիք չէ, ասում է նա:
Սակայն Արտաշես Գեղամյանը վստահ է, որ Միացյալ Նահանգները Ռոբերտ Քոչարյանին համարում է կեղծիքներով ընտրված եւ նրան այլեւս չի սատարելու: Այսպիսի ընկալման հետ Տիգրան Թորոսյանը համաձայն չէ: «Ես նման տպավորություն չունեմ», - ասում է նա: