Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Քիչ առաջ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները Բաքվում հայտարարություններ են արել: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի մեր գործընկերները, նրանք մասնավորապես ասել են.

Ռուդոլֆ Պերինա. «Մենք ոչ մի նոր բանաձեւ մեզ հետ չենք բերել: Այդ պատճառով նախագահին ոչինչ չենք տվել: Կողմերին նոր առաջարկներ անելու իմաստ չկա: Ընդհակառակը, մենք նախագահի հետ անց ենք կացրել հակամարտության լուծման ոչ պաշտոնական քննարկումներ եւ ուսումնասիրել ենք նոր նախագահի դիրքերը»:

Անրի Ժակոլեն. «Նախագահի հետ հանդիպման ժամանակ պարզեցինք մի շարք նրբություններ: Որոշ հարցերում նրա դիրքորոշումը շատ կոշտ է: Բայց մեզ դուր եկավ այն, որ նա շատ հստակ եւ հասկանալի կերպով է արտահայտում իր հայացքներն ու մոտեցումները»:

Մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Արտաքին Գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը հաստատել է այն փաստը, որ Հայաստանը բռնազավթել է ադրբեջանական հողերը: Թե ռուսաստանյան համանախագահ Մերզլյակովը, թե պաշտոնական Մոսկվան ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եւ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթման մասին արդեն մի քանի անգամ հայտարարություններ են արվել:

Հիշեցնենք, որ այս տեղեկատվությունը մեզ է տրամադրել ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությունը: