Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է սիրում նապաստակը

Հասարակություն
a6cb87ac46d657a921e6d21108ef3f94

Հաշված օրեր անց` 2010թ.-ի տիրակալ սպիտակ վագրի տարուն փոխարինելու կգա 2011թ.-ը` սպիտակ Ճագարի եւ Կատվի տարին:
Ճագարը չափազանց երկչոտ է, սակայն շատ հյուրասեր է, գնահատում է տան հարմարությունը եւ գեղեցկությունը:

Նա դիվանագետ է, նրան բնորոշ են անծայրածիր ռոմանտիկությունը եւ հավատարմությունը: Այդ պատճառով էլ 2011 թվականի ամուսնությունները խոստանում են ավելի հաջող լինել: Ճագարը ընտանիքի կենդանի է, պտղաբերության ու հանգստության խորհրդանիշ:

2011 թվականին գաղտնի պահեք ձեր բոլոր ծրագրերն ու մտադրությունները, որպեսզի ոչ ոք չհանդգնի խափանել դրանք:

Ճագարի տարվա տոնական հագուստի ոճը կախված է նրանից, թե որտեղ եք դիմավորելու Նոր Տարին: Խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա: Պետք է դիմավորել այնպիսի հագուստով, որի գույները համընկնում են Ճագարի գույների հետ: Հագուստը պետք է լինի բամբակյա, բրդյա, բաց գույների, չնայած կարելի է նաեւ դեղին, շագանակագույն, արծաթագույն, կաթնագույն, երկնագույն եւ նարնջագույն:

Տոնական սեղանին պետք է անպայման լինեն խնձորն ու կորեկը: Ոչ մի դեպքում այդ օրերին ճագարի կամ նապաստակի միս մի մատուցեք: Ընդհանրապես` նախընտրելի կլինի, որ մատուցեք բուսական կերակրատեսակներ` բանջարեղեն եւ կանաչեղեն:
Քանի որ 2011 թվականի տարերքը Մետաղն է, ապա դուք կարող եք ձեր բնակարանը զարդարել տարբեր մետաղյա իրերով` ծաղկամաններով կամ մոմակալներով: Ամանորյա նվերների հետ տոնական ծառի տակ կարող եք գազար դնել` 2011 թվականի խորհրդանիշին ուրախացնելու համար: