Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՐԱՄՎԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Հասարակություն

Մինչեւ վերջերս մայրաքաղաքում գործող տրամվայի 4 երթուղուց այսօր մնացել է ընդամենը 2-ը:Կառավարությունն ընդանրապես ցանկություն ուներ հրաժարվել այս տրանսպորտից՝ պատճառաբանելով, որ այն շահավետ չէ եւ մեծ պարտքեր է կուտակում պետությանը:

Էլեկտրատրանսպորտ ընկերության տրամվայ մասնաճյուղի աշխատակիցները համաձայն չեն այդ կարծիքի հետ: Նրանք առաջարկում են կառավարությանը ընկերությունը տալ կոլեկտիվին՝ ինքնակառավարման եւ ինքնաֆինանսավորման սկզբունքով:Կոլեկտիվը, սակայն, համոզված է, որ իրենց թույլ չի տրվի աշխատել այդ պայմաններով:

Իսկ այն որ տրամվայը վերացնելու ցանկություն իսկապես կա, ապացուցում է թեկուզ այն փաստը, որ տրամվայի հավաքակայանի տարածքն աստիճանաբար սկսել են վաճառել: