Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՋԱՎԱԽՔ

Քաղաքականություն

Մոտ օրերս նախընտրական քարոզչության նպատակով Ջավախք կժամանի Վրաստանի նախագահի թեկնածու «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին:

Հակառակ վերջինիս հանդեպ այստեղի հայ ազգաբնակչության տրամադրվածությանը, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ղեկավարները Թբիլիսիում պարտավորվել են պատշաճ ընդունելություն կազմակերպել:

Միաժամանակ այս օրերին Ախալքալաքում եւ Նինոծմինդայում հանդարտվել են ավելի շուտ բորբոքված տեղի իշխանությունների դեմ ուղղված տրամադրությունները: