Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

114-ԻՑ ՄՆԱՑ 49-Ը

Քաղաքականություն

Դեկտեմբերին 2-ին կուսակցության հիմնադիր համաgումար անցկացրած Արամ Կարապետյանի հիմնադրած «Նոր ժամանակներ» կուսակցույունը, պարզվում է, դեռեւս gրանցված չէ արդարադատության նախարարությունում եւ առայժմ հայտ էլ չի ներկայացրել գրանցման համար:

Հայաստանյան քաղաքական կուսակցությունների թիվն ընդանրապես ներկա դրությամբ կրճատվել է ուղիղ կիսով չափ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի ընդւնումից հետո նախարարությունում վերագրանցվելու համար 114 կուսակցությունից դիմում է ներկայացրել ընդամենը 59-ը: Առ այսօր կուսակցության վերագրանցման համար մերժվել է 7 կուսակցության հայտ՝ օրենքի դրույթներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Մերժվածներից երկուսը՝ Սոցիալ-դեմոկրատ «Հնչակ» կուսակցությունը եւ Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները վերանայել են իրենց փաստաթղթերը եւ վերագրանցման համար կրկնակի դիմել Արդարադատության նախարարություն:

Կուսակցությունների վերագրանցման գործընթացը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 17-ը: Ի դեպ, վերագրանցումների փուլում Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցավ 2 միաձուլում: