Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ։«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԲԼԵՖԻ ՎՐԱ»

Քաղաքականություն

«Հայաստանի 40-50 տոկոսը կոռումպացված է, երկրի բնակչությունը 2 միլիոն է, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է 100.000 ձայների կեղծմամբ»։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ելույթից այսօր նման մեջբերումներ արեց Արտաշես Գեղամյանը։

Ինչ վերաբերում է երկրում վարվող ներքին քաղաքականությանը, ապա ամեն ինչ կառուցված է բլեֆի վրա,-նշեց նա եւ թվարկեց ՛ շարվե-շարան կտրվող ժապավենների արդյունքը չի երեւում, ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատանում է, գործազուրկների թիվն ավելանում է։

Պարոն Գեղամյանը նշեց նաեւ, որ այսօրվա իշխանությունները ջանք չեն խնայում իրականությունը ժողովրդին հասանելի չդարձնելու համար։