Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԸ ԲԱՐՁՐ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻՑ

Քաղաքականություն

«Չարի վերջը գալու է, դանակը ոսկորին է հասել»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը։

«Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթած նախագահն, օրենսդիր ու գործադիր մարմինները տարածաշրջանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին հակառակ են գործում՝ վտանգելով ՀՀ անկախությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, ուստի ՀՀ-ում պետք է իրականացնել վստահության հանրաքվե, որից հետո տեղի կունենան արտահերթ նախագահի ընտրություններ, ԱԺ ընտրություններ: Եվ սա փրկության այն եզակի ճանապարհն է, որով մենք կկարողանանք բոլորիս համար ծայրաստիճան կար§որություն ունեցող Արցախի հիմնահարցը լուծել պատշաճ, հայանպաստ մակարդակով», - ասում է նա:

Փաստորեն, Արտաշես Գեղամյանը չի հրաժարվել իշխանափոխության մտքից § շատ ռեալ է համարում վստահության հանրաքվեի միջոցով իշխանությունը զավթած կլանի հեռացումը: Մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ ԱԺ-ի դիմաց խաղաղ ցույց կանեն, ճնշում կգործադրեն խորհրդարանի վրա ու կաջակցեն այն պատգամավորներին, որոնք ձեռնամուխ կլինեն կատարելու Սահմանադրական դատարանի որոշումը:

Արտաշես Գեղամյանի կարծիքով, «իշխանությունը զավթած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վաղ, թե ուշ կգիտակցեն, որ շանտաժի միջոցով չեն կարող երկար ղեկավարել երկիրը. իրենք Հայաստանում այլ§ս անելիք չունեն: Չափազանց մեծ է ժողովրդի ատելությունը իշխանությունը բռնազավթած մարդկանց նկատմամբ, § մենք ակնկալում ենք, որ իրենք ձեռնամուխ կլինեն հանրաքվեի անցկացման: Եթե իրենք դառնան հանրաքվեի օրինական, արդար § ժողովրդավարական եղանակով անցկացման երաշխավորը, գուցե § շատ բան ժողովուրդն ու պատմությունը նրանց ների: Արցախի ազատամարտի ժամանակ դրս§որելով իրենց շատ լավ, այսօր էլ են երկիրը ղեկավարում պատերազմական իրավիճակին ներհատուկ մեթոդներով, ուղղակի մոռացել են, որ ոչ թե թշնամու երկրում են, այլ սեփական հող ու ջրում»։

Արտաշես Գեղամյանը պատասխանելով ընդդիմադիր դաշտում լիդերի բացակայության անընդհատ շահարկվող հարցին, ասաց. «Իշխանության մեջ լիդերների բացակայության պայմաններում ընդդիմությունից են խոսում. այսօր ընդդիմության ցանկացած քաղաքական գործիչ գոնե իր ինտելեկտով շատ ավելի բարձր է իշխանությունների ինտելեկտուալ մակարդակից»: