Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հասարակություն

Միջազգային իրավունքի հայկական ընկերակցությունը հրատարակել է մի գիրք, որում մանրամասն ներկայացվում են Եվրոպական դատարան դիմելու պայմաններն ու կարգը:

Այսօր Սահմանադրական Դատարանի դահլիճում կայացավ գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակից դատավորներն ու փաստաբանները վստահեցնում էին, որ այս գիրքը դառնալու է իրենց սեղանի գիրքը: Սակայն այն ավելի օգտակար է լինելու քաղաքացիների համար: Նկատենք, որ Եվրոպական դատարան կարող է դիմել ցանկացած քաղաքացի, նույնիսկ անչապահաս կամ բանտարկյա:

Ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահը այսօր խոստացավ, որ Սահմանադրական դատարանի այս դահլիճում հանդիսավոր կնշվի այն իրադարձությունը,երբ Եվրոպական դատարանը առաջին վճիռը կարձակի ի օգուտ ՀՀ քաղաքացու: