Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԵՄ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Քաղաքականություն

Երկու տարի առաջ մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում տեղի ունեցավ մահափորձ երկրի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ: Մահափորձի գիշերը ձերբակալվեցին մահափորձի կազմակերպման եւ կատարման մեջ մեղադրվող 200 հոգու, այդ թվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հայտարարվեց, որ Սամվել Բաբայանը խոստովանել է իր մեղքը, իսկ մահափորձի իրականացման մեջ դատախազությունն անմիջական մեղադրանք առաջադրեց Սամվել Բաբայանի կնոջ եղբորը եւ արցախյան ազատամարտի հերոսներից մեկին՝ Սասուն Աղաջանյանին:

Այսօր Սասուն Աղաջանյանն, ըստ հարազատների, բանտային պայմանների պատճառով տառապում է ծանր հիվանդությամբ, հարազատները կասկածում են քաղցկեղ: Օրերս նրանք դիմել են Ղարաբաղի նախագահին Աղաջանյանին ազատ արձակելու եւ հարազատների խնամքին հանձնելու խնդրանքով:

Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանին ազատ արձակելու մասին լուրերին, Արկադի Ղուկասյանը հավաստեց, որ նա նստելու է այնքան, ինչքան վճռել է դատարանը, այսինքն 14 տարի: