Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՇԱՏ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՊՐԻԼԻՆ

Քաղաքականություն

Հայաստանի եւ Ռուսաստանի Ներքին Գործերի նախարարությունների միացյալ կոլեգիայի նիստի ժամանակ քննարկվել է նաեւ Իրան-Լեռնային Ղարաբաղ-Հայաստան-Ռուսաստան թմրանյութերի տարածման տարանցիկ ճանապարհի գոյության մասին տեղեկատվությունը:

Ռուսաստանի Ներքին Գործերի նախարար Բորիս Գռիզլովին նրա հայ գործընկերները տեղեկացրել են, որ Հայաստանում թմրանյութերի անօրինական շրջանառությունը վերահսկվում է եւ վտանգ չի ներկայացնում: Ըստ Բորիս Գռիզլովի, Հայաստանից թմրանյութերի տեղափոխման խողովակներ չեն հայտնաբերվել:

2 երկրների նախարարները պայմնավորվել են շարունակել ահաբեկչության դեմ պայքարի ծրագիրը: Հայաստանի եւ Ռուսաստանի ոստիկանական բարձագույն կազմը քննարկել է նաեւ ռուսական մարզերում բնակվող հայերի կարգավիճակի հարցը: Լուրեր կան, որ Կրասնոդարում տեղի իշխանությունները եւ միլիցիան վհուկների որս են սկսել կովկասյան ազգության անձաց՝ նաեւ հայերի հանդեպ: Հայաշատ վայրերում ստեղծված վիճակը կուսումնասիրվի ապրիլին: