Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

Արդեն երկրորդ տարին է կազմակերպվում է սեմինար կաթի ու կաթնամթերքի որակի եւ շուկայի բարելավման խնդիրների վերաբերյալ: Սեմինարի նպատակներից մեկը կայանում է նրանում, որպեսզի ֆերմերները եւ խոշոր կաթ արտադրողները կենդանի շփման միջոցով հանդիպեն միմյանց եւ վերամշակողների հետ ու միասին լուծեն այն խնդիրները, որոնցից կախված է որակյալ կաթնամթերքի ստացումը, իրացումն ու արտահանումը:

Ըստ ելույթների, ներքին շուկան այնքան տարողունակ չէ: Սոցիալական իրավիճակից ելնելով մարդիկ հնարավորություն չունեն պահանջվող կաթնամթերքը սպառելու: Սեմինարի կազմակերպիչների խնդիրն է առաջիկա տարիներին աշխատել արտահանման վրա:

Նշվում է, որ վերջին տարիներին հատկապես պանրի արտահանումը մեծ ծավալների է հասնում: Առաջին անգամ կաթի փոշի է արտահանվում, որը Եվրոպայում մրցույթի ժամանակ լավագույնն է համարվել: