Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հասարակություն

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար՝ Հայաստանում կազմակերպության կողմից կատարած աշխատանքները վերլուծելու եւ հետագա կատարվելիք ծրարերը քննարկելու նպատակով։

Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992 թվականից։ Առ այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում ավելի քան 383 կորպուսի կամավորներն են ծառայում, որոնք Հայաստանում Խաղաղության կորպուսի տնօրենի Քրեգ Հարթի խոսքերով, համագործակցում են հայ գործընկերների հետ։

Ըստ Հայաստանում «USAID» կազմակերպության տնօրեն պարոն Կիթ Սիմմոնսի՝ իրենց կազմակերպության եւ Խաղաղության Կորպուսի համագործակցության արդյունքում մեծ աշխատանքներ են կատարվվել աղետի գոտում, որտեղ իրենց օգնությամբ 6000 ընտանիքներ տնակներ են ստացել:

«Սուրբ Սանդուխտ կույս» տիկնանց միության նախագահ տիկին Արմետիս Լեփեջյանի կարծիքով Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այն փաստի վրա, որ Խաղաղության կորպուսի կամավորների շարքում հայ ազգի ներկայացուցիչներ չկան. «Շատ ցավալի է, որ այս սեմինարի ընթացքում ներկա են միայն միջազգային կազմակերպությունները: Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է աջակցություն ցույց տա հայ երիտասարդներին, Խաղաղության կորպուսում ընդգրկվելու համար»: