Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՆԱՅԵՔ ՋՈՒՐԸ

Հասարակություն

Խնայեք ջուրը, ջուրը կյանք է: Այս կոչով այսօր հանրապետության հրապարակ էին դուրս եկել Երեւանի 5 դպրոցների 100 աշակերտ: Նրանք նշում են ջրի միջազգային օրը, որը հռչակել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունը 1993 թ-ին: Ջրի միջազգային օրը երկրորդ տարին է նշվում Գյումրիում եւ առաջին անգամ- Երեւանում: