Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵՑ

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը ավարտվեց։

Դատավոր Սամվել Ուզունյանը մտավ խորհրդակցական սենյակ՝ թույլ չտալով Նաիրի Հունանյանին ավարտելու վերջին խոսքը։

«Ես ահաբեկչության գործը քննող դատավոր եմ, թույլ չեմ տա դատարանում ահաբեկչություն իրականացնել», - հայտարարեց դատավորը, երբ ամբաստանյալը հակառակ զգուշացներումների փորձում էր հրապարակել մեկուսարանից Ռոբերտ Քոչարյանին իր ուղարկած նամակը։