Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԵՌ ԿՃՇՏՎԵՆ

Հասարակություն

Երկրորդ օրն է, ինչ Հայաստան են ժամանաել ՌԴ ՊՆ հատուկ խնբեր, որոնք այստեղ ուսումնասիրելու են ռուսական ռազմակայանի «ՄԻԳ-29» ինքնաթիռի վթարի պատճառները:

Իրողությունը պարզելու նպատակով որեւէ բարդություն չի առաջանա, քանի որ վթարի վայրից արդեն հայտնաբերվել է անհրաժեշտ իրնֆորմացիա պարունակող «սեւ արկղը»:

Այդուհանդերձ, սկզբմական վարկածներն արդեն կան: ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, վթարի պատճառը անբարենպաստ եղանակն էր, որի հետեւանքով ինքնաթիռը բախվել է 2557 մետր բարձրություն ունեցող լեռանը, որը գտնվում է Կաքավասար եւ Լուսաղբյուր բնակավայրերի միջեւ ընկած տարածքում:

Հայաստանի պաշտպանության նախարարը միայն այդ վարկածն է համարում ընդունելի, քանի որ ըստ իրեն բոլոր մյուս պատճառների դեպքում օդաչուն կհասցներ աշխատեցնել կատապուլտի մեխանիզմը: Վարկածի համաձայն, այդ մեխանիզմը գործել է հարվածից հետո, քանի որ փրկարարները օդաչուի մարմինը գտել են ինքնաթիռի բեկորներից 30-40 մետր հեռավորության վրա:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույն վատ եղանակով է բացատրում այն փաստը, որ ինքնաթիռի բեկորներն ու օդաչուի մարմինը փրկարարները հայտաբերել են վթարի մյուս օրը:

Ինչ վերաբերում է այլ վարկածների, ապա դրանք հնչում են ռուսաստանյան հեռուստաալիքներով: Մասնավորապես, նշվում է, որ վթարը տեղի է ունեցել կամ տեխնիկական թերությունների, կամ էլ օդաչուի կողմից թույլ տված սխալի պատճառով: