Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հայկազ-110

Մշակույթ
39dd0facd1385040a50b4ddfe2e79778

Նյու Յորքի` ԱՄՆ-ի արեւելյան թեմի բարձրաշնորհ Օշական արք. Չոլոյանի հովանավորությամբ, նշվեց Արամ Հայկազի ծննդյան 110 ամյակը: Հանդիսությունը բացեց Հրանտ Մարգարյանը, որը ներկայացրեց Արամ Հայկազի կյանքը: Գրողի ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես եկան համազգայինի գրական խմբի անդամները: Հանդիսությանը ներկա էր նաեւ գրողի դուստրը` Այրիս Հայկազի Չեքենյանը:

Օրվա բանախոսն էր Երեւանից ժամանած բանասիրական գիտությունների դոկտոր` Մարգարիտ Խաչատրյանը, որի շնորհիվ հրատարակվել է մեծ գրողի երկու հատորյակները` «Նամակներ» եւ «Մոռացված էջեր»:

Անվանի գրողը առաջին անգամ Հայաստան է այցելել 1969թ սեպտեմբերին եւ այդ առիթով գրել է. «Աստված իմ, մերն է, մերն է այդ լայնածավալ, գրեթե հորիզոնե հորիզոն տարածվող սքանչելի քաղաքը` Երեւանը: Մերն են այս լույսերը, մերն են այս կտուրները... Այդ կտուրներուն տակ հայերը կապրին, այդ լույսերուն տակ հայ ուսանողներ են գլուխները հակած մեսրոպատառ գրքերուն վրայ, հոն հայ մայրեր երկունք կը նստին, զավակ կը ծնին եւ օրոր կերգեն անոնց...

Տէր պահե զանոնք: Խաղաղություն տուր աշխարհիս ու անոր մեջ`իմ, մեր հայրենիքին:

Նախահայրերուս փոշին պատկանող այս երկիրը ոտք դնելիս ի վեր, քա՞նի անգամ է որ ես աղօթքի կը կենամ, Տէր»:

Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի