Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՍԱՅԻՆԸ ՍՏԱՑԱՎ 4 «ՆԻՎԱ»

Հասարակություն

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին հանձնեց «Նիվա» մակնիշի 4 ավտոմեքենա:

Ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Ամալ Մեդանիի, բոլոր մեքենաներում էլ տեղադրված են ժամանակակից ռադիոսարքավորումներ, որոնք կարեւոր դեր կունենան մաքսային ծառայությունների արգելափակման ունակությունների ամրապնդման գործում:

Նախատեսված է, որ այդ մեքենաները կհանձնվեն ՀՀ մաքսային պետական կոմիտեի Բագրատաշեն, Բավրա, Մեղրի ցամաքային անցակետերի եւ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետի մաքսանենգության դեմ պայքարի բաժիններին:

Այդ մեքենաները հանձնվել են «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման ընթացքում, ըստ Ամալ Մեդանի, ուսուցում կանցնեն մաքսային 40 տեսուչներ, որոնք կտիրապետեն ինչպես մանրակրկիտ զննման եւ թաքցրած թմրամիջոցների հայտնաբերման մեթոդներին: