Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՆ

Հասարակություն

Նոյեմների 12-14 կառավարության նստավայրում կանցկացվի միջազգային ցուցահանդես «Աջակցման եւ զարգացման ծրագրեր ՀՀ-ում» թեմայով։

Ցուցահանդեսին մասնակցում են 20 տեղական եւ միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալութոյւնը, ՄԱԿ-ը, ՍՈՐՈՍ-ը, Թուֆենկյան հիմնադրամը, Կարմիր Խաչը եւ այլն։

Այս կազմակերպությունները ներկայացրել են 30-ից ավելի զարգացման ծրագրեր։

Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը, առեւտրաարդյունաբերկան պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ բարեգործական կազմակերպությունների ծրագրերը, որոնք հանրությանը այնքան էլ ծանոթ չեն։

«Սա ինչ-որ տեղ իրենց աշխատանքի գնահատումն է, որպեսզի իրենք զգան, որ իրենց աշխատանքը Հայաստանում գնահատված է», - ասում է պ-ն Սարգսյանը։