Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՐԾՆ ՈՒՇԱԴԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ

Հասարակություն

Այսօր Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալները դատարանում ասացին իրենց վերջին խոսքը:

Արմեն Սարգսյան. «Ես դատարանին կխնդրեմ, որ խոր ուսումնասիրի, մանրակրկիտ կարդա բոլոր փաստերը: Ու եթե բոլոր փաստերը ուշադիր ուսումնասիրելուց հետո ապացուցվի իմ մեղքը, ուրեմն տուժող կողմի պահանջը ճիշտ է. պատվիրատուին հասնում է ցմահ բանտարկություն»:

Ջոն Հարությունյան. «Գյադայից աղա դուրս չի գա: Իմ արածի համար զղջում եմ: Ես եմ սպանել, ինձ ինչ հասնում է տվեք: Դուք որոշեք»:

Ֆելիքս Առուստամյան. «Կուզեմ տոչնի, մաքուր վերաբերեք ինձ: Ես չեմ զղջում, որովհետ§ ոչ մի բան չեմ արել, երկու անգամ գնացել եմ, որ սպանեմ, չեմ արել՝ եկել եմ: Ուրիշ հոդվածով մխելա /շատ/ նստեմ, ինչքան ուզեք, բայց ես Ջոնի հետ նույն հոդվածով չեմ նստի, ես սպանություն չեմ կատարել: Հոդվածը ճիշտ չի որակված»:

Գեղամ Շահբազյան. «Կատարել եմ վատ, շատ վատ բան, որի համար էլ կանգնած եմ դատարանում: Ես օժանդակել եմ, վարորդ եմ եղել, տղաներին ճանաչել եմ: Ես կուզեի, որ ինձ որպես օժանդակող դատեիք, ու ինձ նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ սահմանեք: Ես իսկական օժանդակող եմ, այ Գրիգոր Պետրոսյանը /Մզդրը/ օժանդակող չի եղել, իսկ ես եղել եմ»:

Հովհաննես Հարությունյան. «Զղջում եմ արածիս համար: Օժանդակել եմ, դրա համար էլ դատարանը ոնց կգտնի, թող վարվի»:

Լյովա Հարությունյան. «Խնդրում եմ, կարճեք իմ նկատմամբ քրեական գործը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ըստ քրեադատավարական օրենսգրքի, նա խորհրդակցական սենյակում լինելու ժամանակահատվածում իրավունք չունի ընդունել հեռախոսազնագեր, «հյուրեր», այսինքն, զերծ մնա կողմնակի ազդեցությունից:

Դատավարության ընթացքում դատավոր Սարո Արամյանն աներկբա ենթարկվում էր մեղադրողների ազդեցությանը՝ կամա թե ակամա: Թե որքանով կհաջողվի անկախ մնալ խորհրդակցական սենյակում՝ պարզ կդառնա վճիռը հրապարակելուց հետո: