Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հասարակություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ գիտությունների ազգային ակադեմիան այսօր բացեցին տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նոր կենտրոն, որի ժապավենը կտրելու պատվին արժանացավ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանը, կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիների դերը, տեղեկացրեց, որ մեր քաղաքացիները կենտրոնի համակարգիչներով կկարողանան նամակ հղել այս կամ այն նախարարությանը եւ հաջորդ օրն իսկ նույն համակարգչում էլ ստանալ պատասխանը: Ըստ նախարարի նման ձեւով արտգործնախարարությունը որձում է ազատվել բյուրոկրատական քաշքշուկից:

Այսօր քաղաքացիները առանց դժվարության վիզա են ստանում համակարգչի միջոցով: Արդեն պատրաստ են նախարարության հյուպատոսությանը դիմելու թերթիկների 70 տոկոսը: Հիշեցնենք, որ այդ հնարավորությունը արդեն շուրջ մեկ տարի է գործում է:

Ինչ վերաբերում է վերոնշյալ կենտրոնին, ապա այն ըստ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն. Լիս Գրանդեի ինտերնետային կապ ապահովող ամենաժամանակակից կենտրոններից մեկն է Հայաստանում: Այստեղ տեղադրված երեսունութ ժամանակակից համակարգիչները նախատեսված են սպասարկելու օրական 600 այցելուի։