Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքում են գրավատներից

Տնտեսություն
32a1e997505a196d74019187aa9fdfe4

Հայաստանում արդեն գիտեն, թե ինչ գործառույթ է իրականացնում Հայաստանում ֆինանսական հաշտարարի գրասենյակը: Այսօր ներկայացնելով գրասենյակի վերջին 10  ամիսների գործունեությունը` վստահեցրեց Հայաստանում ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Այս տարի նրանք ստացել են ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 527 բողոք, որից 363-ը ենթակա է եղել քննության հաշտարարի կողմից: Ըստ Փիրուզ Սարգսյանի` դիմումների 32-ի պահանջը բավարարվել է հաշտեցման միջոցով, 27-ինը` մերժվել է:

«Առաջին տեղում բանկերի դեմ բերված բողոքներն են: Անցյալ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունները իրենց դեմ բերված բողոքների քանակով երկրորդ տեղում էին, բայց այս տարի ավելի քիչ են նրանց դեմ բողոքները: 2010թ. ավելացել է գրավատների դեմ բողոքները: Երրորդը` վարկային կազմակերպությունների դեմ բողոքներն են, հետո մնացած ֆինանսական կազմակերպությունները»,- ասաց ֆինանսական հաշտարարը:

Նրա պնդմամբ` բանկերի դեմ բերված բողոքները հիմնականում կապված են տոկոսադրույքների հաշվարկների, վարկային պայմանագրով գրավադրված գրավի առարկայի իրացման կանոնների խախտման, վարկի ժամկետի վաղաժամկետ մարման հետ եւ այլն. «14 բողոք կա բանկերի, որ փոխանցումներին են վերաբերվում, շատ են վճարային քարտերով զեղծարարությունների դեմ բերված բողոքները: Օրինակ, գրավատների դեմ բերված հիմնական բողոքները վերաբերվում են գրավադրված ոսկյա իրերի, զարդերի առանց հաճախորդի ծանուցման իրացման հետ»:

Նա պնդում է, որ քննված գործերի 55 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդի, ամենախոշոր հատուցումը կազմել է 5,1 մլն դրամ, իսկ ամենափոքրը` 1000 դրամ: