Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի դեսպանը հանձնեց

Պաշտոնական
33e33650f82e49768faac48883a29458

 Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշեց, որ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար համագործակցության ոլորտներում եւ հույս հայտնեց, որ դեսպան Ռենոն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Դեսպան Ռենոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծեց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ հատուկ կարեւորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջեւ: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: