Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հասարակություն

Այսօր Եր§անի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ վերջին երկու-երեք օրերի ընթացքում ջրի թունավորումների հետ կապված հիվանդների թիվը բավականին նվազել է եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը նոր հիվանդների չի ընդունել. «Այսօրվա դրությամբ նոր վարակի աղբյուրներ չեն բացահայտվել: Բոլոր հիվանդները, որոնք վերջին օրերի ընթացքում, այնուամենայնիվ, դիմել են «Նորք»-ի հիվանդանոցը, նոր չեն հիվանդացել՝ իրենք արդեն մի քանի օր հիվանդ են եղել եւ ուշ են դիմել բժիշկների օգնությանը»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ այսօր ժամը 18:30-ի դրությամբ հիվանդանոցը ընդունել է երկու նոր ջրից թունավորված հիվանդների եւ այդպիսով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 257: