Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՔԱՆԴԵԼ ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասարակություն

«Քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց միջոցով քաղաքապետարանը, թաղապետարանների եւ ՆԳ նախարարության հետ համատեղ, զբաղվելու է հողազավթումների եւ ապօրինի շինությունների կանխման աշխատանքով, այդպիսինների հայտնաբերումից հետո քաղաքացիները կտուգանվեն աշխատավարձի 70-100 տոկոսի չափով», - այսօր քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը:

Քաղաքապետարանը՝ Երեւանի կադաստրային կոմիտեի հետ համատեղ աշխատանք է անցկացրել, որի արդյունքում մինչեւ դեկտեմբերի 31-ը ապօրինի շենքերն ու շինությունները պետք է գույքագրվեն:

Քաղաքապետի գլխավոր խորհրդականը լրագրողներին հավաստիացրեց, որ այն ապօրինի սրճարանները կամ շինությունները, որոնց հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, միեւնույնն է քանդվելու են: