Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԼԽԻՆ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Հասարակություն

Նոյեմբերի 8-ի «Ազդակ» ակումբում Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը անդրադարձավ Երեւանի ջրի աղտոտման եւ տրանսպորտային խնդիրներին:

Արաբկիր, Կենտրոն համայնքների ջրի աղտոտման վերաբերյալ նա նշեց, որ այսօր 13-14-րդ օրն է, սակայն իրավասու մարմինների կողմից իրարամերժ ինֆորմացիա է տրվում եւ հասարակությունն էլ անորոշության մեջ է: Առ ալսօր որեւիցե պաշտոնական պատասխան չի տրվել:

Բանախոսը հայտնեց, որ Սպառողների միությունը պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմել են վարչապետին` հարցին պարզեցված լուծում գտնելու համար:

Սպառողների միության նախագահը անդրադարձավ Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրներին` նշելով, որ նպատակային քաղաքականություն է տարվել վերացնելու հասարակական տրանսպորտը եւ ներկայումս անթույլատրելի է քաղաքը թողնել միկրոավտոբուսների հույսին, որոնց կեսից ավելին անօրինական են երթեւեկում, հաճախ առանց համապատասխան տեխնիկական չափանիշների:

Սպառողների միության նախագահի կարծիքով Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման համար պետք է վերականգնել հասարակական տրանսպորտը: