Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսրայել Հակոբկոխյանը 50 տարեկան է

Սպորտ
f689fbf949f06ab0ca9cd8610bc858d4

Այսօր լրացավ մեր անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբի Հակոբկոխյանի ծննդյան 50-ամյակը:

Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոնը «Ա1+»-ի մարզական լրագրողին խոստովանեց, որ անչափ ցնցված է իր աշխատանքային կոլեկտիվի («Աշխատանքային ռեզերվներ» ՄՄ բռնցքամարտի մարզադպրոց) նվերից: «Այնպիսի գեղեցիկ մեդալ հանձնեցին ինձ, որ ոչ մի մրցումներին չէի նվաճել», - իրեն բնորոշ հումորով ասաց հոբելյարը:

Իսկ Իսրայել Հակոբկոխյանի մեդալների հավաքածուն, իրոք, շատ հարուստ է: Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է (1985, 1989, 1991 թթ), ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 1983 թ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, 1986 թ Մոսկվայի եւ 1990 թ Սիեթլի Բարի կամքի խաղերի հաղթող, 1985 թ Աշխարհի գավաթակիր։ Եվ վերջինը, Իսրայել Հակոբկոխյանը մեր հանրապետության առաջին բռնցքամարտիկն է, ով 1989 թ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը (նրանից հետո այդ բարձունքին հասել է միայն Նշան Մունչյանը, 1993 թ): Նա հանդիսանում է նախկին ԽՍՀՄ-ի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկներից մեկը եւ իր կարիերայի ընթացքում անցկացրել է 336 մրցամարտ:

«Ա1+»-ը շնորհավորում է անվանի բռնցքամարտիկին 50-ամյակի առիթով` մաղթելով լավագույնը: