Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Տնտեսություն

2004 թ-ին Երեւանի բոլոր շենքերը կունենան շուրջօրյա ջրամատակարարում: Այսպիսի եզրակացության է հանգել Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը պարոն Մարտիրոսյանը «Էյ Յութիլիթի» ընկերության պրեզիդենտ Անդրեա Մանգանոյի հետ 6-օրյա բանակցությունների ընթացքում:

Ըստ պարոն Մարտիրոսյանի` շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է բնակչի ցանկությունը եւ տեխնիկական միջոցներ: Բնակիչները նախ պետք է իրենց բնակարաներում ջրաչափեր տեղադրեն: Ջրաչափերի տեղադրումից հետո կավելանան ջրամատակարարման դիմաց վարձավճարների գանձումները, հետեւաբար նաեւ ընկերության եկամուտները, - հույս ունի պարոն Մանգանոն:

Հաշվի առնելով մեր ազգային մենթալիտետը այսուհետ ընկերության իտալացի աշխատակիցները ներկայանալու են ոչ թե «Էյ Յութիլիթի»-ի, այլ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության աշխատակիցներ: