Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐՑԱՔՆՆՎՈՂ

Հասարակություն

Այսօր «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով հարցաքննության «հրավերք» է ստացել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը: Վերջինս «27-ի» դատավարության ընթացքին հետեւում էր, որպես տուժողներ` Սմբատ Այվազյանի եւ Նորիկ Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ:

Նա էլ Օլեգ Յունոշեւի հետ համակարծիք է, եւ իր պաշտպանական ճառում ընդհանուր դատողություններ էր ներկայացրել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով:

Եթե նախաքննության մարմինն այս ոգով շարունակի աշխատել, ապա հանրապետության բնակչության 85 տոկոսից ավելին շուտով կհարցաքննվի: