Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ ԶԻՆՈՒԺԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ՞Մ

Քաղաքականություն

ԱԺՄ խմբակցության ղեկավար Սեմյոն Բաղդասարյանի դիտարկումներով Ռուսաստանը մեր տարածաշրջանում իր դեմքը պահպանելով նահանջում է: Իսկ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Միջին Ասիայում եւ Վրաստանում համաձայնեցվել է Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ դրույթներ պետք է վերանայվեն:

Այս օրերին Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ նրա ամերիկացի գործընկերոջ հանդիպումից հետո, Պենտագոնի մամլո խոսնակը ազդարարել է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ռազմական գործակցության նոր դարաշրջանի մասին:

Ազգային Ժողովում արդեն նախաձեռնվում են փակ լսումներ Ադրբեջան եւ Հայաստան ամերիկյան զորքերի մուտքի դեպքում Հայաստանի անելիքները ճշտելու համար: