Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

»Ա1+»-ն ԸՆԴԴԵՄ ՀՌԱՀ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ

Հասարակություն

Նոյեմբերի 3-ին ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանում դատավոր Չիլինգարյանի նախագահությամբ լսվեց «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության § ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործության: «Մելտեքս» ՍՊԸ-ն դիմել էր ՀՌԱՀ՝ խնդրելով իրեն տրամադրել 2003թ հունիսին կայացած հեռուստահաճախականությունների մրցույթի մերժման հիմքերը, մրցակիցների մրցութային փաթեթները:

ՀՌԱՀ-ին, սակայն, այդ կապակցությամբ մինչ§ այսօր ուղղված բոլոր դիմումները մնացել են անպատասխան, ուստի «Մելտեքս» ՍՊԸ-ն, հիմնելով ՀՀ «Հեռուստատեսության § ռադիոյի օրենքի» 51-րդ, ՀՌԱՀ կանոնակարգ -օրենքի 63 § 67 հոդվածների վրա, համոզված լինելով, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, դիմել է դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ վերացվի ՀՌԱՀ անգործությունը § ներկայացվի հունիսին կայացած մրցույթին »Ա1+»-ի մերժման հիմքերը՝ հետագայում, ըստ օրենքի, դրանք բողոքարկելու նպատակով: ՀՌԱՀ անգործությունը, սակայն, զրկում է նրան այդ իրավունքից

ՀՌԱՀ-ը դատարան էր ներկայացել անհասկանալի փաստաթղթերով § դեմագոգիկ փաստարկներով, ուստի դատավորը ժամանակ խնդրեց դրանք ուսումնասիրելու համար § hաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 7-ին: