Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը»՝ ՅՈՒՆՈՇԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հասարակություն

Եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դատակոչվեին «հոկտեմբերի 27-ի» գործով, փաստաբան Օլեգ Յունոշեւի դատական ճառում հնչած բազմաթիվ հարցեր կունենային իրենց պատասխանները:

Առայժմ փաստաբանը միայն կարող է ենթադրություններ անել` արդյո՞ք ճիշտ են Նաիրի Հունանյանի` դատական դռնփակ նիստում ՀՀ առաջին դեմքերի վերաբերյալ ցուցմունք-բացատրությունները:

Դատավոր Սամվել Ուզունյանի պնդմամբ, դռնփակ դատական նիստում առանձնապես գաղտնիքներ չեն հրապարակվել, բայց դրանք չեն գաղտնազերծվի. «Գաղտնիք է համարվում, վերջացավ-գնաց»:

Փաստաբանի ճառն ընդհատելով` դատախազ Կորյուն Փիլոյանը հայտարարեց, որ Յունոշեւը խեղաթյուրում է փաստերը, «միտումնավոր պատրանք է ստեղծում` կապված «հոկտեմբերի 27-ի» ոճրագործությանը Սերժ Սարգսյանի առնչությանը»:

Սարգսյանների շահերի ներկայացուցիչը հայտարարեց ` անցկացրեք դռնփակ դատական նիստ եւ ինքը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ամբաստանյալի ցուցմունքները: