Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ՞

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ին Աժ-ի դահլիճում կազմակերպված գործողություն չի եղել, - մյուսների նման պնդում է ամբաստանյալ Վռամ Գալստյանը:

Այսօր Գալստյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել այն հարցերին, որ վերաբերում էին ճնշումներին: Որտե՞ղ են եղել ճնշումները, ե՞րբ, գիշերը թե՞ ցերեկը, ու՞մ կողմից, - այս հարցերը մի քանի անգամ հնչեցին եւ մնացին անպատասխան:

Գալստյանը հայտարարեց, որ չի վախենում որեւէ մեկից, պարզապես իրեն ձեռնտու չի այդ մասին խոսել: Գալստյանը պնդում է, որ դահլիճ է եկել սպանություններից հետո, դահլիճում չի կրակել, ոչ մեկին չի սպանել:

Դատավարությունը կշարունակվի մարտի 25-ին: