Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԺԱՄ ԱՌ ԺԱՄ

Հասարակություն

Ինչպես հայտնում է Նորքի սուր ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը, այսօրվա դրությամբ հիվանդանոցում գտնվում է ջրից թունավորված 156 հիվանդ։ Վերջին օրերս հիվանդանոց են տեղափոխվել բացի Արաբկիր համայնքից նաեւ Կենտրոն համայնքի Պրոշյան, Պարոնյան եւ Կոնդ թաղամասի որոշ փողոցների բնակիչներ։

Ըստ երկրորդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմինե Զոհրաբյանի, իրենք առավոտյան ժամերի դրությամբ դիզենտերիա ախտորոշմամբ 91 երեխա են ընդունել։ Բոլորը Իսրաելյան, Սարյան, Դեմիրճյան փողոցների բնակիչներ են։