Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ

Քաղաքականություն

Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովը: Վաղը կայանալու է Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների միացյալ կոլեգիայի նիստը: Օրակարգում ընդգրկված է նաեւ ահաբեկչության, զենք- զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի 2000-2001թթ.-ի ծրագրի կատարման ընթացքի մասին հարցը:

Քննարկվելու են նաեւ Ներքին գործերի մարմինների կողմից օպերատիվ միջոցառումների ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկայի եւ զինատեսակների նոր նմուշների Հայաստան առաքման, ինչպես նաեւ կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Իրան-Լեռնային Ղարաբաղ- Հայաստան- Ռուսաստան թմրադեղերի տարածման ճանապարհի գոյության մասին Ռուսաստանի ներքին գործերի նախարարը գերադասեց առայժմ չխոսել: