Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղարշակ Էլիբեկյանի անկրկնելի աշխարհը

Մշակույթ
afd64eb4ed56f67f6c74146439bf5ef1

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Վաղարշակ Էլիբեկյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Չնայած տեղացող հորդառատ անձրևին` ցուցահանդեսը մարդաշատ էր: Եկել էին հրավիրյալներն ու Վաղարշակ Էլիբեկյանի արվեստի երկրպագուները:

Վաղարշակ Էլիբեկյանը թատրոնի մարդ էր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրենը։ Նա արդեն 60-ն անց էր, և արդեն ուներ երկու կայացած նկարիչ որդիներ` Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանները, երբ վերցրեց վրձինն ու ստեղծեց իր Թիֆլիսը, իր մանկության ու պատանեկության վերհուշը:

Ու որպես թատրոնի մարդ՝ իր կտավներում ներկայացրեց հին Թիֆլիսի անկրկնելի հմայքն ու նկարագիրը, քաղաքի խայտաբղետ պատկերները, նեղ ու ծուռտիկ փողոցները, կղմինդրածածկ շենքերի զարդանախշ պատերը, ճաղաշար պատշգամբներն ու այս ներկայացման հերոսները դարձած կինտոներին ու դուքանչիներին, կեկելներին, զուռնաչիներին ու հարսանքավորներին:

Աղասի Այվազյանի խոսքերով. «Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր, Վան Գոգի արեւն ու Այվազովսկու ծովը...»: