Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ ՉՀԱՎԱՏԱԼ

Հասարակություն

Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործի դատավարության ժամանակ պետք է հարցաքննված ամբաստանյալներին հարցեր տար ամբաստանյալ Արմեն Սարգսյանը: Սակայն դատավարությունը սկսվեց Արմեն Սարգսյանի պաշտպանների միջնորդությամբ: Վերջիններս դատարանին տեղեկացրին, որ իրենց պաշտպանյալը վատառողջ է եւ չի կարող մասնակցել դատավարությանը:

Նրանք նաեւ տեղեկացրին, որ մեկուսարանի պետ Խլղաթյանը ուղեկցող գնդի հրամանատարի միջոցով խնդրել է դատավորին փոխանցել, որ ամբաստանյալն իսկապես վատառողջ է: Սարիբեկ Արամյանն հրավիրեց «Երեւան» քրեակատարողական հիմնարկի բժկական խմբի ղեկավար Սուրեն Սաֆարյանին: Նա Սարգսյանին բժշկական զննության ենթարկելուց հետո դատարանին տեղեկանք ներկայացրեց, որ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի մոտ առկա է ստամոքսի խանգարում եւ լուծ:

Արմեն Սարգսյանի վատառողջության մեջ համոզվելու համար դատարանին անհրաժեշտ եղավ մոտ 2 ժամ, որից հետո նա ստիպված ընդմիջում հայտարարեց՝ դատը վաղը շարունակելու մտքով: Սակայն դեռ հայտնի չէ, թե ամբաստանյալ Արմեն Սարգսյանն ի վիճակի կլինի՞ մասնակցել դատապրոցեսին: