Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵՍ ԶԱՅՐԱՑՆԵԼ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Հասարակություն

Այսօր շարունակվեց հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագ0ահ Տիգրան Նաղդալյանի սպանության քրեական գործի դատավարությունը:

Դատավոր Սարիբեկ Արամյանը նախ իր վրդովմունքը հայտնեց ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի՝ դատարանի հանդեպ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի համար. վերջինս չէր ներկայացել դատարան եւ գործընկերոջ միջոցով խնդրել էր հաղորդել դատարանին, որ ինքը երկու օր չի կարող մասնակցել դատական նիստերին՝ հարգելի պատճառով:

Դատարանը մինչեւ գործի անցնելը բավարարեց ամբաստնյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանին գործում կրկին ներգրավելու մասին ամբաստանյալի միջնորդությունը:

Ապա Արմեն Սարգսյանի մյուս պաշտպան Ամալյա Ավագյանը, որպես գործում նոր ներգրավված պաշտպան, միջնորդեց իր՝ ամբաստանյալներին հարցաքննլու փուլում դատարանի դահլիճից դուրս հրավիրել արտահերթ հարցաքննված վկա Գայանե Մելքոնյանին՝ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի /Ապերի/ կնոջը:

Փաստաբանը հայտարարեց, որ, ըստ մամուլի հրապարակումների, վկային դատարան է բերել մեղադրողը:

Այստեղ դատավորը ընդհատեց, նկատելով, որ իրենք մամուլի հրապարակումներով չեն առաջնորդվում: Ամալյա Ավագյանն էլ հիշեցրեց, որ փաստաբան Հովիկ Արսենյանի դեմ գործ հարուցելիս առաջնորդվել են հենց մամուլի հրապարակմամբ:

Հովիկ Արսենյանի անունը լսելուց հետո դատավորը զայրացավ եւ նույնիսկ թույլ չտվեց Ամալյա Ավագյանին ավարտել իր միջնորդությունը: Դատավորը մերժեց այն:

Ապա, կարծես մեղադրողների առաջ արդարանալու նպատակով, ասաց, թե »այս աղջկան ինչքան բացատրում է, նա չի հասկանում, որ այդ անունը էլ չտա«:

Սարիբեկ Արամյանը մեղադրեց պաշտպանական կողմին՝ անհարկի միջնոդություններով դատական գործընթացը ձգձգելու համար:

Իսկ Ամալյա Ավագյանի միջնորդության հիմքն այն էր, որ Ապերը կնոջ ներկայությունից կարող է կաշկանդվել եւ չասել իսկությունը, այսինքն՝ Գայանե Մելքոնայնի ներկայությունը դատարանի դահլիճում կարող է խոչընդոտել արդար, օբյեկտիվ, բազմակողմանի քննության անցկացմանը:

Այսօր դատարանը Արմեն Սարգսյանի համար հրապարակեց հարցաքննված 6 ամբաստանյալների ցուցմունքները: Վաղը Արմեն Սարգսյանը հարցեր կուղղի հարցաքննված ամբաստանյալներին: