Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա՞ դելֆին ներկրելու թույլտվություն

Հասարակություն
b655f9ae749f3edbfb7f77f27d2b9f81

Կոմիտասի այգու հարեւանությամբ դելֆինարիայի կառուցումը բնապահպանների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակով դիմել Երեւանի քաղաքապետարան եւ բնապահպանություն նախարարություն` պահանջելով դելֆինների Հայաստան ներկրելու թույլտվության փաստաթղթերը:

Դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունեն: Կենդանաբանության ինստիտուտը չպետք է իմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք,- «Էկոլուրին» ասել է Սիլվա Ադամյանը եւ հավելել,- դա կենդանիների շահագործում է»:

Դելֆիններին պահելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1500 խմ խմելու ջուր, որը շրջանառու ջրամատակարարման միջոցով պետք է թարմացվի: Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը դելֆինարիայի կառուցման վերաբերյալ գրություն չի ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ ջուրը մատակարարելու է «Երեւան ջուր» ընկերությունը: Այսինքն` դելֆինարիան կառուցվելու է երեւանցիների խմելու ջրի հաշվին:
Ըստ բնապահպանների տեղեկություների` դելֆինարիան կառուցում է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, իսկ դելֆիններին Օդեսայից Հայաստան է բերելու ուկրաինական մի ընկերություն:

Լուսանկարը` Սիլվա Ադամյանի