Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Քաղաքականություն

Կառավարութան հերթական նիստն այսօր վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2 տասնյակին հասնող ընթացիկ հարցեր: Որոշվել է, օրինակ, Ճապոնիայի կառավարությունից որպես դրամաշնորհ ստացված տրակտորները վաճառել կամ տրամադրել վարձակալական հիմունքներով: Սակայն Հ-ի կառավարության մշակած գյուղատնտեսական ծրագիրը նախեւառաջ պետք է արժանանա Ճապոնիայի կառավարության հավանությանը:

Կառավարությունն այսօր հաստատել է 5-ամյա բավական թանկ ծրագիր՝ մարդու իմունային անբավարարության համախտանիշի տարածման դեմ պայքարելու համար: