Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՌԻ ԹԻՎԻ-Ն ՀԱՂԹԵՑ

Հասարակություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում որոշվեցին մարզերում երեք կապուղիներով հեռարձակման համար արտոնագրման մրցույթի հաղթողները։ Հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել 5 կապուղիների համար։

Վանաձորի 2-րդ մետրային կապուղու համար հայտ էին ներկայացրել «Մեդիասոֆթ» եւ «Լոռի ԹիՎի» ընկերությունները։ Քվեարկության արդյունքնում «Մեդիասոֆթը» ստացավ 13 վարկանիշային միավոր, «Լոռի ԹիՎի»-ին՝ 14։ Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երկու ընկերության առաջարկն էլ «1» էր գնահատել։ Հաղթող ճանաչվեց «Լոռի ԹիՎի»-ին։

Նոյեմբերյանի 12-րդ մետրային կապուղու համար առաջարկ էր ներկայացրել միայն «Քամուտ» հեռուստաընկերությունը, Սեւանի 21-րդ դեցիմետրային կապուղու համար՝ «Գ. Ա. Լ. եւ ընկերներ» կամ STV1 հեռուստաընկերությունը։ Երկու կայաններն էլ հեռարձակման արտոնագիր ստացան։

Մրցույթի էր ներկայացվել եւս երկու կապուղի՝ Հրազդանի 31-րդը եւ Եղեգնաձորի 21-րդը, մնացին թափուր։ Դրանցով հեռարձակվելու համար որեւէ ընկերություն առաջարկ չէր ներկայացրել։