Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐՐՈՐԴ ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

Հոկտեմբերի 20-23 կառավարության շենքում կանցկացվի «ԱրմՊրոդԷքսպո 2003» միջազգային ցուցահանդեսը:

Սա թվով երրորդ միջազգային ցուցահանդեսն է, որը ունի մի քանի նպատակ. ցույց տալ հայ ժողովրդին սեփական երկրում արտադրվող լավագույն սննդամթերքները, դրանց ներքին շուկայում տարածումը, ինչպես նաեւ արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվածներին ներկայացնելը:

Կազմակերպիչները` ՀՀ գյուղնախարարությունը, Առեւտրաարդյունաբերական պալատը, Երեւանի քաղաքապետարանը եւ "Ագրոբիզնես" զարգացման կենտրոնը հրավիրել են 64 տեղական արդյունաբերողների ցուցադրելու իրենց արտադրանքը: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է խմիչկատեսակների միջազգային համտես մրցույթ: Այդ միջոցառման համար հրավիրված են մի շարք երկրների պրոֆեսիոնալ փորձագետներ: Այսօր նրանք կհամետեսեն հայկական գինիները եըւ կոնյակները, իսկ վաղը` ոչ ալկոհոլային խմիչքները:

Հոկտեմբերի 23-ին հաղթողներին կհանձնվեն մեդալներ եւ պատվոգրեր: