Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՐՄԻՐ» ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԱՆՎԱՎԵ՞Ր ԵՆ

Հասարակություն

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրահավաքին ընդդիմությունը հասարակությանը կոչ էր արել գալ մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը: Դատավարությունը բաց է, ցանկացած մարդ, իր անձնագիրը ներկայացնելով, կարող է մտնել դատարանի դահլիճ, ասացին նրանք:

Այսօր առավոտյան դատարանի շենքի մոտ հավաքվել էր դատավարությանը մասնակցել ցանկացող մոտ երեք տասնյակ մարդ:

Սակայն պարզվեց, որ դատավարությանը կարող են մասնակցել ոչ բոլորը: ԽՍՀՄ անձնագրեր ունեցող մարդկանց ոստիկանության աշխատակիցները ներս չթողեցին, պարզաբանելով, որ այդ անձնագրերը իրենց ուժը կորցրել են:

Հետաքրքիրն այն է, որ այս մարդիկ այդ նույն անձնագրերով մասնակցել են այս տարվա նախագահի եւ Ազգային Ժողովի ընտրություններին: «Եթե այդ անձնագրերը անվավեր են ճանաչվել, ուրեմն պետք է անվավեր ճանաչել նաեւ ընտրությունների ժամանակ թեկնածուներին տրված մեր ձայները», - պահանջում են նրանք: