Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հասարակություն

Այսօր «Վարդանանք» երդվյալ ջոկատի ազատամարտիկները՝ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում եւ Եռաբլուրում, հարգանքի տուրքը մատուցեցին իրենց զոհված ընկերների հիշատակին: Սուրբ Գայանե վանքում հավաքվածներին իր խոսքը ուղղեց Տեր Գուրգեն քահանա Աշուրյանը. «1989 թվականին այս ջոկատի ազատամարտիկները եկան այս վանքը եւ խնդրեցին, որ ճակատամարտից առաջ ես իրենց օրհնեմ, ես օրհնեցի իրենց եւ առ այսօր այդ ավանդույթը պահպանում եմ»,- ասաց Տեր Գուրգենը:

«Վարդանանք» երդվյալ ջոկատը ստեղծվեց 1989 թվականին, որի կազմում էին 70 ազատամարտիկ: Այդ թվականից սկսած ջոկատը մասնակցեց Հայաստանի սահմանամերձ ջրջանների բոլոր մարտական ինքնապաշտպանական գործողություններին: 1992 թվականի հոկտեմբերի 17-19 ին Լաչինի շրջանի Ղոջազի գյուղի բարձունքը գրավելու ժամանակ ջոկատը մեծ կորուստներ ունեցավ՝ 9 զոհ, 56 վիրավոր:

Եվ չնայած այդ օրվանից անցել է արդեն 11 տարի, ըստ «Գարեգին Նժդեհի» անվան ջոկատի ազատամարտիկ Մանվել Միրզաջանյանի՝ հիշատակը իրենց ընկերների նկատմամբ հավերժ իրենց հետ կլինի. «Այսօր ազատամարտիկները շատ վատ են ապրում, սակայն, նույնիսկ, այդ պայմաններում մենք երբեք չենք մոռանա մեր զոհված ընկերներին»,- ասաց Մանվել Միրզաջյանը: