A
A
Ռուբեն Միրզախանյանը` ռեկտոր
Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր է նշանակվել Ռուբեն Միրզախանյանը: Նա երկար տարիներ ղեկավարում էր նույն համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը:
Նախկինում եղել է ԱԺ պատգամավոր եւ ղեկավարել Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը: Այժմ «Թեքեյան» մշակութային միության նախագահն է: Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը մի քանի ամիս շարունակ աշխատանքի չէր գալիս. հիվանդության պատճառով բացակայում էր հանրապետությունից: