Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԻ ԿԱՆԱՅՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ

Տնտեսություն

Ռատգերսի պետական համալսարանի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնը փորձում է աջակցել Հայաստանի ձեռնակատեր գյուղաբնակ կանանց: Միացյալ նահանգների պետդեպարտամենտի հովանավորմամբ Հայաստանում կիրականացվի «Գյուղի կանանց առաջնայնությունը Հայաստանում» ծրագիրը:

Նախ կին գործարարները պետք է ներկայացնեն բիզնես ծրագրեր: Ամերիկյան կազմակերպությունը կուսումնասիրի ներկայացված բիզնես ծրագրերը եւ դրանց հիման վրա կտրամադրվեն մեկնարկային դրամաշնորհներ` ծրագրի իրականացման երրորդ տարում միայն: