Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԻՆ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հասարակություն

Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը այսօրվա դատական նիստում միջնորդեց որպես պաշտպան ներգրավել փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին։

Վերջինս նախկինում եւս իրականացրել է Արմեն Սարգսյանի պաշտպանությունը, սակայն պաշտպանյալը հոկտեմբերի 3-ին հրաժարվել էր նրա ծառայություններից: Արմեն Սարգսյանը նախորդ նիստում խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել դատապաշտպան Ամալյա Ավագյանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Հոկտեմբերի 17-ին դատաքննությունը շարունակվեց, որի հենց սկզբում Արմեն Սարգսյանը հայտարարեց հանձինս Ռոբերտ Գրիգորյանի երկրորդ դատապաշտպան ունենալու ցանկության մասին՝ հիշեցնելով, որ վերջինս ծանոթ է գործին եւ դատաքննությունը ընդմիջելու անհրաժեշտություն չի առաջանա։

Այդուհանդերձ, մեղադրողները դեմ արտահայտվեցին միջնորդությանը, իսկ դատարանը, թերեւս, չկարողանալով տեղում կողմնորոշվել, բոլորին անսպասելի հայտարարեց դատական նիստը մինչեւ հոկտեմբերի 20-ը ընդմիջելու մասին։