Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՍԵՐԳԵՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հասարակություն

66 տարեկան հասակում վախճանվեց տաղանդավոր օպերատոր, կինոռեժիսոր, կինեմատոգրաֆիստների միության նախագահ, սկզբունքային քաղաքացի, քաղաքական-հասարակական գործիչ ԱԺ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը:

Նա դեռ մեկ շաբաթ առաջ «ինսուլտ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Սերգեյ Իսրայելյանի կյանքի վերջին օրը բժիշկներին հաջողվել էր կանգնեցնել նրա ստամոքսի արյունահոսությունը, բայց կյանքը փրկել չհաջողվեց:

«Մենք` նրա գործընկերներն, ծանր ու անդառնալի կորուստ կրեցինք: Խոր վշտով ցավակցելով Սերգեյ Իսրայելյանի հարազատներին, հավաստում ենք` մեր ընկերոջ հիշատակը ընդմիշտ կմնա մեր սրտերում»,-ասված է Արդարություն դաշինքի ցավակցական խոսքում: «Ա1+» հեռուստաընկերությունը, «Այբ- Ֆե» օրաթերթը ցավակցում են Սերգեյ Իսրայելյանի հարազատներին: