Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը այսօր հայտարարեց, որ նյութեր է հավաքում Ազգային Ժողով ուղարկելու համար եւ պահանջելու է պաշտոնանկ անել Ռոբերտ Քոչարյանին Սահմանադրության 57 հոդվածի համաձայն։

Ըստ այդ հոդվածի հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։

Ամբաստանյալի պաշտպան փաստաբան Սամվել Մարտիրոսյանի խոսքերով Նաիրի Հունանյանը իրեն վստահեցրել է, որ հիմքեր ունի այսպես հայտարարելու։